Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ժամանել է դատարան՝ մասնակցելու իր գործով դատական առաջին նիստին։
Դատարանի բակում նրան դիմավորել են քաղաքացիներ ու ընդդիմադիր պատգամավորներ՝«Վեհափառ» վանկարկումներով։
Հիշեցնենք, որ մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը։
Գործը կքննի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը։
Leave a Reply