Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Շինարարի մասնագիտական օրվա կապակցութ

Written by

in

Հարգելի՛ շինարարներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Շինարարի մասնագիտական տոնի առթիվ։

Ձեր ամենօրյա քրտնաջան ու նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ թղթին հանձնված յուրաքանչյուր նախագիծ ստանում է կյանք, դառնում իրականություն՝ տասնամյակներ շարունակ ծառայելով մեր ժողովրդին։

Վերջին տարիներին Սիսիան համայնքում իրականացվում են բազմաբնույթ ու ծավալուն շինարարական ծրագրեր, որոնք առանցքային նշանակություն ունեն համայնքի զարգացման գործում։ Ձեր կատարած աշխատանքի շնորհիվ օր-օրի փոխվում է ոչ միայն մեր համայնքի արտաքին տեսքը, այլև էապես բարելավվում է բնակիչների կենսամիջավայրն ու կյանքի որակը։

Շինարարի օրվա առթիվ խորին շնորհակալություն եմ հայտնում ոլորտի բոլոր մասնագետներին՝ պատասխանատու և ծանր աշխատանքի համար, որի արդյունքում կառուցվող ու նորոգվող յուրաքանչյուր ենթակառուցվածք նոր շունչ ու գեղեցկություն է հաղորդում մեր պետության յուրաքանչյուր բնակավայրին, համայնքին ու մարզին։

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անվտանգ աշխատանքային առօրյա և նորանոր ձեռքբերումներ։

Սիսիանի համայնքապետարան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts