Հրդեհ Սոլակ բնակավայրում․ այրվել է տանը կից շոգեբաղնիքը | Հասարակություն

Written by

in

Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ կրակը բռնկվել է բնակելի տանը կից՝ մոտ 70 քմ մակերեսով շոգեբաղնիքում։

Հրշեջ-փրկարարների իրականացրած գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, ապա ամբողջությամբ մարվել՝ 07:55-ին։

Պատահարի հետևանքով այրվել են շոգեբաղնիքն իր սրահով, տանիքի ու պատերի փայտե կառուցատարրերը (ընդհանուր՝ մոտ 47 քմ), ինչպես նաև էլեկտրական համակարգը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *