Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մասնակցել են մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի բացման արարողությանը։
Սա երկրորդ նմանատիպ նախագիծն է, որն իրականացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ունեցած հուշագրի շրջանակներում և համայնքի հետ համագործակցությամբ։ Մոդուլային ԲՄԿ-ն կառուցվել, կահավորվել, սարքավորումներով հագեցվել է կոմիտեի միջոցներով։ Այն ապահովված է նաև արևային վահանակներով։
Նորաբաց կենտրոնի շնորհիվ Կոռնիձորի բնակիչներն այսուհետ առաջնային անհրաժեշտության որակյալ բժշկական ծառայություններ կստանան ժամանակակից ու հարմարավետ պայմաններում։

Leave a Reply