Ֆրանսիայի ԱԳՆ․ «Ադրբեջանն ու Հայաստանը մեկ տարվա ընթացքում վճռական քայլեր են ձեռնարկել խաղաղության ճանապարհին» | Քաղաքականություն

Written by

in

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարևոր քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունն իրենց ժողովուրդների համար շոշափելի դարձնելու ուղղությամբ։ Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կոնֆավրեն։

Ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Փարիզը հույս ունի, որ այս դրական գործընթացը կշարունակվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ու վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմամբ։

«Սա հնարավորություն կտա, որպեսզի Հարավային Կովկասը վերստին դառնա լիարժեք համագործակցության տարածք և կամուրջ՝ Եվրոպայի ու Ասիայի միջև»,- ընդգծել է Կոնֆավրեն:

 

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, որ իր երկիրը, եվրոպացի գործընկերների հետ մեկտեղ, կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *