Էրդողանն անդրադարձել է Թրամփի հետ հանդիպմանը. Հարավային Կովկասի թեման օրակարգում չի եղել | Տարածաշրջան

Written by

in

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։

Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հարավային Կովկասի թեման, Էրդողանը պատասխանել է.

«Այդ հարցը մեր օրակարգում չի եղել, սակայն մենք ցանկացած պահի կարող ենք պարոն Թրամփի հետ հեռախոսով կրկին քննարկել նմանատիպ թեմաներ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts