Երեք նախարարությունների անունները փոխվում են

Written by

in

ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով փոփոխել երեք նախարարության անուն։ Մասնավորապես,

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկոչվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,
  • Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն,
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *