Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները։
Դատարանն անփոփոխ է թողել Բաքվի զինվորական դատարանի կողմից 2026 թվականի փետրվարի 5-ին կայացված դատավճիռները։ Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել էին ցմահ, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա, իսկ մյուս անձինք՝ 15-ից 19 տարվա ազատազրկման։
Leave a Reply