Օվերչուկն ասել է Հայաստանի հետ առեւտրի «դրամատիկ անկման» մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը «դրամատիկ կերպով կրճատվում է»։

«Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք Հայաստանի գործընկերներին զգուշացնում էինք, որ նման ռիսկեր առկա են, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը», – Օվերչուկի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

«2024 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ $‌12 միլիարդի՝ դա ահռելի թիվ է։ Անցյալ տարի այն նվազել էր՝ կազմելով մոտ $‌8 միլիարդի։ 

 

Այս տարի տեղի է ունենում ապրանքաշրջանառության դրամատիկ անկում. 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ, ակնհայտորեն, կրճատումը շարունակվելու է», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *