Տիգրան Աբրահամյան․ Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումներն անթույլատրելի են, Իսրայելի իշխանությունների լռությունն՝ մտահոգիչ | Հասարակություն

Written by

in

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ հրեա ռադիկալների վերջին հարձակմանը՝ դեպքը որակելով անթույլատրելի։

Պատգամավորի խոսքով՝ նման միջադեպերի պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում։ Նա հիշեցրել է, որ օրեր առաջ մի խումբ հրեաներ հավաքվել են Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել դռան վրա, հայհոյել և քարեր նետել հայի ուղղությամբ՝ կատարվածը տեսագրելով հեռախոսով։

Չնայած Իսրայելի ոստիկանությունը հայտնել է ձերբակալվածների մասին, Աբրահամյանը ընդգծել է, որ նմանատիպ դեպքերի կրկնությունը փաստում է կամ դրանց հովանավորվելու, կամ էլ իշխանությունների կողմից դրանք կանխելու հարցում պատշաճ ջանքերի բացակայության մասին։

«Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի նմանօրինակ գործընթացների նկատմամբ»,- եզրափակել է պատգամավորը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts