«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Կոտայքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Թեև Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր մարզպետ նշանակվելու մասին հրապարակումները, մեր տեղեկություններով՝ որոշումն արդեն կայացված է, և նա մոտ օրերս կարող է վայր դնել պատգամավորական մանդատը՝ տեղափոխվելով գործադիր իշխանություն։
Լիլիթ Ստեփանյանը մինչև պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Այնուհետև ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ունի նաև դասախոսական գործունեության և երկարամյա մասնագիտական աշխատանքի փորձ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշանակման վերաբերյալ պաշտոնական որոշումը կարող է հրապարակվել առաջիկա օրերին։
Ըստ նույն աղբյուրների՝ իշխանությունները փորձում են այդ պաշտոնում նշանակել այնպիսի անձի, որը կկարողանա Կոտայքում հոկտեմբեր-նոյեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների ընթացքում արդյունավետ վերահսկողություն իրականացնել և իշխանություններին տեղում առկա իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ փոխանցել։
«Ժողովուրդ»-ը երեկ ևս մեկ անգամ փորձել է Լիլիթ Ստեփանյանից ճշտել այս տեղեկությունները, սակայն վերջինս հայտարարել է, որ նման տեղեկությունների չի տիրապետում»։
դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Leave a Reply