Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժումը չի զինաթափվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես ամուր կանգնած եմ մեր անվտանգային շահերի պաշտպանության դիրքերում: Մենք չենք նահանջի ներկայիս սահմանագծերից, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը ամբողջությամբ զինաթափված չէ», – հայտարարել է Նեթանյահուն:
Նեթանյահուի խոսքով՝ Դոնալդ Թրամփը և նրա թիմը կարծում են, որ կարող են զինաթափել ՀԱՄԱՍ-ին և ապառազմականացնել Գազան:
«Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Նրանք մեզ նախագիծ են ուղարկել, մենք դրա հետ համաձայն չենք, և մենք նրանց ուղարկել ենք մեր դիտողությունները», – շարունակել է իսրայելցի վարչապետը:
Նեթանյահուն հավելել է, որ Գազայի հատվածում իսրայելցի զինվորները հրաման են ստացել անելու անհրաժեշտ ամեն ինչ իրենց, Իսրայելի տարածքն ու իսրայելցի քաղաքացիներին պաշտպանելու համար:
Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանն անցյալ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Իսրայելը պահանջում է ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափում, ներառյալ զենքի դուրսբերումը Գազայից և հատվածի ամբողջական ապառազմականացումը՝ որպես ցանկացած գործընթացի նախապայման:
Նրա խոսքով՝ քննարկվող 15 կետից բաղկացած փաստաթղթում չկա բավարար պատասխան այդ պահանջներին, և Իսրայելն իր առարկություններն այս կապակցությամբ փոխանցել է հատուկ բանագնաց Թոնի Բլերին:
դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Leave a Reply