Իրանն ու Օմանն առաջընթաց են գրանցում Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության երթուղիների ստեղծման շուրջ բանակցություններում | Քաղաքականություն

Written by

in

 Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու Օմանն առաջընթաց են գրանցում Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության երթուղիների ստեղծման շուրջ բանակցություններում։ Տեղեկատվությունը փոխանցում է Mehr-ը։

Էսմայիլ Բաղային ասել է, որ երկու ափամերձ պետությունների միջև բանակցություններն ընթանում են ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական մակարդակներում և նվիրված են նավերի համար անվտանգ մուտքի ու ելքի երթուղիների որոշմանը՝ հաշվի առնելով երկու երկրների ինքնիշխան իրավունքներն ու անվտանգության շահերը։

Նա հավելել է, որ վերջնական արդյունքների մասին կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts