Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մուտքագրվել է դատարան, բայց որևէ դատավորի չի մակագրվել

Written by

in





Կառավարության միջազգային իրավական հարցերով գրասենյակի աշխատակազմի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 31-ին մուտքագրվել է դատարան, բայց դեռ որևէ դատավորի չի մակագրվել։ Այս մասին 24News-ը տեղեկանում է «Դատալեսք» դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Լիպարիտ Դրմեյանը պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերն ուղղված էին Լիպարիտ Դրմեյանին, որը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատարն է եղել։

 

 

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։




դիտվել է 158 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *