Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հերթական շրջայցն է կատարել շինհրապարակներ

Written by

in

Համայնքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները մշտական ուշադրության կենտրոնում պահելով՝ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan Manvel Paramazyan ը հերթական շրջայցն է կատարել դեպի շինհրապարակներ՝ հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին։

 Համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի և Քաջարան համայնքի Կոմունալ տնտեսություն ՓԲԸ պատասխանատուների, կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին համայնքի ղեկավարը եղել է Կաթնառատ, Փուխրուտ գյուղերի և Քաջարան քաղաքի շինհրապարակներում, մանրամասն ուսումնասիրել և քննարկել է շինարարության ընթացքում առաջացած հարցերը, ցուցումներ տվել և տեղում լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկել նրանց։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *