Խորին երախտագիտությամբ՝ շնորհակալություն մեր կյանքի պահապաններին – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Կան պահեր, երբ մարդու համար ամենաթանկը՝ կյանքը, կախված է լինում մի քանի րոպեից, արագ որոշումից և մարդկային մեծ սրտից։ Այդպիսի պահին իսկական մասնագետի ներկայությունը դառնում է անգնահատելի։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցներ Սյուզաննա Հարությունյանին (կրծքանշան՝ №05092) և Հրաչ Բդոյանին (կրծքանշան՝ №00312)՝ իրենց օպերատիվ, պատասխանատու և անձնվեր ծառայության համար։

Ձեր կատարած քայլերը պարզապես մասնագիտական պարտականություն չէին․ դրանք մարդկային մեծություն, հոգատարություն և քաղաքացու կյանքի նկատմամբ բարձրագույն պատասխանատվության դրսևորում էին։

Շնորհակալ եմ, որ դժվար պահին գտնվեցիք կողքիս, ցուցաբերեցիք սառնասրտություն և օգնեցիք փրկել կյանք։ Թող ձեր յուրաքանչյուր ծառայողական օրը անցնի խաղաղությամբ, իսկ ձեր բարությունն ու նվիրվածությունը միշտ գնահատված լինեն։

Հարգանքով՝ հասարակական-քաղաքական գործիչ, հետաքննող լրագրող Հասմիկ Վիրաբյան.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *