X-ի իր էջում Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը գրել է, որ կրկին կոչ է արել Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին:
«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ՝ քննարկելով Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը, որը Մոսկվան վերջին օրերին ավելի է սրել։
Պարսից ծոցում մարտական գործողություններից հրաժարվելը կարող է միջնորդներին ժամանակ տալ՝ գտնելու դիվանագիտությանը վերադառնալու ուղին և կանխելու վերադարձը լայնածավալ պատերազմին։
Ես հստակեցրեցի, որ Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների դեմ ագրեսիան անընդունելի է։ ԵՄ բոլոր անդամ պետությունները դատապարտել են այս գործողությունները։
Ես վերահաստատեցի իմ կոչը Իրանին դադարեցնել Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ Մոսկվան Ուկրաինայում քաղաքացիական զոհերի գնալով ավելի մեծ թիվ է պատճառում, և նրա ստացած ցանկացած մատակարարում օգնում է նրան սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի»,- գրել է Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
Leave a Reply