Ցուցահանդեսից հեռացված «Դեդո-Բաբո» նկարը եղել է Արարատի գագաթին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Արցախից բռնի տեղահանված 11-ամյա Եվա Դանիելյանի «Դեդո-Բաբո» նկարը բարձրացվել է Արարատ լեռան գագաթ:

Մի քանի շաբաթ առաջ Եվա Դանիելյանի նկարը հեռացվել էր Երևանի Անուշավան Տեր-Գևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցահանդեսից: Սոցիալական ցանցերում հրապարակումներ եղան այն մասին, որ դպրոցի տնօրենը նկարը «հակապետական քայլ» էր որակել: Դպրոցի ղեկավարությունը պաշտոնական մեկնաբանություն չէր արել:
«Կյանքում չէի պատկերացնի, որ Արցախի մասին պատմող նկարը կհեռացնեն ցուցահանդեսի պատից»,- ABC Media-ի հետ զրույցում ասել էր Եվա Դանիելյանը։
«Դեդո-Բաբո» նկարը Արարատի գագաթին հայտնվել է մի քանի անհատի նախաձեռնությամբ: 
Վերելքի մասնակից Գեւորգի Կեւորկովը Մեդիամաքսին ասել է, որ ցանկացել են ցույց տալ, որ հիշողությունը, հայրենի հողի հանդեպ սերը եւ ստեղծագործական ազատությունն արժեքներ են, որոնք չեն կարող արգելվել որեւէ մեկի կողմից:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *