Աննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում

Written by

in

Քաղաքականություն

Տարվա ամենասպասված գնումների շրջանը ԻԴԵԱԼ համակարգում ստանում է բոլորովին նոր ձևաչափ։ Հավատարիմ մնալով ամեն տարի նոր ու տարբերվող լուծումներով հանդես գալու իր ավանդույթին՝ ընկերությունն այս Սև ուրբաթին սահմանում է նոր նշաձող՝ հայտարարելով  90% աննախադեպ զեղչ 900 անուն ապրանքի համար՝ վերանորոգումը բացառիկ պայմաններով ավարտին հասցնելու նպատակով։

Արշավը մեկնարկել է նոյեմբերի 16-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ հնարավորություն տալով գնորդներին իրականացնել իրենց տան վերանորոգման և թարմացման ծրագրերը շուկայում աննախադեպ շահավետ պայմաններով։

Հատուկ զեղչային առաջարկում ներառված 900 անուն ապրանքներն ընդգրկում են վերանորոգման տարբեր կատեգորիաներ՝ կերամիկական սալիկներ, պաստառներ, հատակի ծածկույթներ, դռներ, ներկեր և լուսավորության պարագաներ։

Հաշվի առնելով հաճախորդների մեծ հոսքը և Սև ուրբաթի մեծ զեղչերից օգտվելու վերջին օրերի բարձր պահանջարկը՝ ԻԴԵԱԼ համակարգի բոլոր խանութ-սրահները նոյեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին կաշխատեն երկարացված գրաֆիկով՝ մինչև ժամը 22։00-ն։

Ակցիային մասնակցող ապրանքատեսակների, խանութ-սրահների հասցեների և աշխատանքային ժամերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.idealsystem.am կայքում, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում կամ զանգահարելով 011 555 525 հեռախոսահամարով։

Արդեն 29 տարի ԻԴԵԱԼ համակարգը Հայաստանի շինանյութի և տան բարեկարգման ոլորտի առաջատարն է՝ հանդիսանալով հուսալիության, որակի և ժամանակակից չափանիշների խորհրդանիշ։ Համախմբելով համաշխարհային ճանաչում ունեցող եվրոպական ու միջազգային առաջատար բրենդերի լավագույն տեսականին և հանդիսանալով միջազգային տասնյակ հեղինակավոր ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ ընկերությունը յուրաքանչյուր հաճախորդի օգնում է կյանքի կոչել իր երազանքի տան և հարմարավետ միջավայրի տեսլականը։ ԻԴԵԱԼ համակարգն այսօր ներկայացված է Երևանում և ՀՀ մարզերում գործող 23 ընդարձակ ու ժամանակակից մասնաճյուղերով՝ մշտապես սահմանելով սպասարկման նոր մշակույթ, նորարարական լուծումներ և գնումների առավելագույնս հարմարավետ փորձառություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *