Հուլիսի 26-ին՝ ժամը 11:13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը:
Ահազանգով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
-
Փրկարարներն առաջին օգնություն են ցուցաբերել 52-ամյա կնոջը և նրան մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
-
Նույն օրը մատուռի հարակից տարածքում օգնություն է ցուցաբերվել ոտքը վնասած 70-ամյա մեկ այլ քաղաքացու, ում պատգարակով (մոտ 200 մետր) տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում սահմանել են հերթապահություն։
Leave a Reply