Ռուսական ՌԻԱ Նովոստին գրում է, որ, եթե Հայաստանը կորցնի ռուսական շուկան, կկորցնի պանրի արտահանումից ստացված եկամտի ավելի քան 80 տոկոսը։
2025 թվականի վերջին համաշխարհային շուկաներ պանրի արտահանումից ստացված Հայաստանի եկամուտը կազմել է 16.4 միլիոն դոլար։ Դրանից 13.5 միլիոն դոլարը ստացվել է Ռուսաստան արտահանումից։ Այսպիսով, ռուսական շուկային բաժին է ընկել հայկական պանրի արտահանումից ստացված եկամուտների 83%-ը,գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ պանրի գնորդն է, այլև միակ երկիրը, որը ամեն ամիս մշտապես ներմուծել է միլիոնավոր դոլարների արժողությամբ հայկական պանիր։ 2025 թվականին հայկական պանրի այլ խոշոր գնորդներ էին Միացյալ Նահանգները (1.8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,900 դոլար)։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան բոլոր կաթնամթերքի մատակարարումը։
Leave a Reply