Ստուգումներ կիրականացվեն «սուր աղիքային վարակով» բուժառուներին սննդատեսակներ մատակարարած կազմակերպություններում | Հասարակություն

Written by

in

Քաղաքացիների շրջանում արձանագրված հնարավոր սննդային թունավորման դեպքերի առնչությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է այն սննդատեսակների և մատակարար կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ կիրականացվեն ստուգումներ,հայտնում է ՍԱՏՄ-ն։

 «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով: Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝ «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա» – սաղմոնով կրուասան «Մարիոթ Արմենիա» – ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով, «Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ – ելակ»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ վերահսկողության հիմք է հանդիսացել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությունը, ըստ որի՝ բուժառուները մինչ հոսպիտալացվելը օգտվել են մի շարք ընդհանուր սննդատեսակներից։ Ստուգումների արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *