Գագիկ Ծառուկյանի պաշտպանների մամուլի ասուլիսը հետաձգվել է․ նրան կրկին հրավիրել են ՊԵԿ՝ հարցաքննության | Քաղաքականություն

Written by

in

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը հետաձգվել է։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր, Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Հետաձգման պատճառը Գագիկ Ծառուկյանին կրկին հարցաքննության հրավիրելն է։ Նա հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանա ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցեն՝ ք. Երևան, Դեղատան 3)։

«Այս հանգամանքով պայմանավորված՝ նախատեսված մամուլի ասուլիսը կկայանա այլ օր, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *