«Ունենք մի իրավիճակ, որ 530 օրից ավելի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից, այս ժամանակահատվածն իր մեջ ներառում է թե փաստացի կալանքի, թե տնային կալանքի ժամանակահատվածը։ Եթե նայենք իրավիճակին, ունենք նման տևական անազատություն առանց որևէ իրավական հիմքի»,- ասուլիսում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ Ս. Կարապետյանի քրեական վարութը երկու մասից է բաղկացած. նախ պարզապես «մեր ձևով» եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությանը հաջորդեց կալանքը, իսկ առաջադրված մեղադրանքը որևէ իրավական հիմք չունի։
«Մյուս մեղադրանքն արդեն առաջադրվեց 2026 թվականի նոյեմբերին, այն ժամանակ, երբ սկսվել էր արտաքին պարտադրանքով սահմանադրության իբրև փոփոխության օրակարգը։ Դրա վերաբերյալ Սամվել Կարապետյանը տվեց իր հստակ դիրքորոշումը՝ մերժելու են ցանկացած առաջարկ դրա շրջանակում։ Անմիջապես դրան հաջորեց նոր մեղադրանք և կրկին կալանք։
Կարևոր է արձանագրել, որ տնային կալանքից կալանքի տանելը, մեղմ ասած, աբսուրդ է, նման կերպ չի լինում, բայց Հայաստանում լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում, դա լինում է։
Սկանդալային բացահայտում անեմ. քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Հանրային հեռուստաընկերության եթերում կատարում է հետևյալ բացահատումը՝ այս նոր քրեական վարութը հարուցված է եղել 2026 թվականի հունվարին։ Այսինքն, հունվարին հարուցում են հերթական մի գործ, պայմանական անունը դնենք ՀԷՑ-ին վերաբերող գործ, 10 ամիս սպասում են, սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողում է, դրան պետք է հաջորդի կալանքը»։
Վարդևանյանն ընդգծեց, որ Ս. Կարապետյանին նույնիսկ 1 դրամ չարաշահման հետ առնչություն չեն կարող որևէ մեկը հաստատել՝ լինի քննչական բարձրաստիճան կամ ոչ բարձրաստիճան պաշտոնյան։
«Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է շուրջ 100 քննիչից, բայց իրենք դեռ քննություն են տանում։ Բացառապես փաստաթղթերի ուսումնասիրման մասին քրեական վարույթով մարդուն կալանքի են տանում։ Այս աբսուրդն ավարտ ունենալու է»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Leave a Reply