Եթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան

Written by

in


Տեսանյութեր




Սամվել Կարապետյանի դեմ նոր քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ հունվարին, սակայն իրավապահները տասը ամիս սպասել են նրան կրկին կալանավորելու հարմար պահի, այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Քննչական կոմիտեն  Կարապետյանին մեղադրում է 2016-2024 թվականներին կազմակերպված եղանակով ՀԷՑ-ին 64,5 միլիարդ դրամի վնաս պատճառելու մեջ։ Ըստ քննիչների՝ ընկերությունից գումարներ են փոխանցվել բաժնետերերին, ապա կազմակերպվել է դրանց հափշտակությունն ու հանցավոր ծագման քողարկումը։ Վարդևանյանը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ Կարապետյանի սեփականատիրության ընթացքում ՀԷՑ-ում շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *