«Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով

Written by

in

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի շուրջ ստեղծված աղմուկը ավելի ուշագրավ հանգամանքներ ունի, քան պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացված «հաքերային հարձակման» վարկածն է։ Ամեն ինչ սկսվել է Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում տեղի ունեցած միջադեպից։

Նոյեմբերի 15-ի եթերում արձանագրված վիրավորական արտահայտությունների և ֆիզիկական բախման դրվագների առնչությամբ ՀՌՀ-ն քննադատական հայտարարություն էր տարածել։ Դրան արձագանքած լրագրող Ամասիա Հովհաննիսյանը Հանձնաժողովի գրառման տակ ընդամենը գրել էր՝ «Հա, հետո՞»։ Սակայն ՀՌՀ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի անունից ստացված պատասխանը բոլորովին այլ բնույթի էր. «Հետո քաչալ Պետո…»։ Այս արտահայտությունը սոցցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ։ Պետական կառույցի պաշտոնական էջից նման ոճի արձագանքն առաջացրեց հարցեր ոչ միայն Հանձնաժողովի հաղորդակցության մշակույթի, այլև կառույցի ղեկավարության պատասխանատվության վերաբերյալ։

Իրավիճակն ավելի հետաքրքիր դարձավ նոյեմբերի 18-ին, երբ ՀՌՀ-ն հայտարարեց, թե իր պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Ըստ Հանձնաժողովի՝ դրա հետևանքով իր անունից մեկնաբանություններ են տեղադրվել, ինչպես նաև փորձեր են եղել սահմանափակելու տարբեր հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել, թե երբ, ինչպես է կոտրվել, ինչպես է հասանելիությունը վերականգնվել էջին, բայց որևէ պատասխանատուի անուն կառույցից չէին նշել։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի իրական հանգամանքները կարող են միանգամայն այլ լինել։ Մասնավորապես՝ այն, որ անձնական և աշխատանքային ֆեյսբուքյան էջերի միջև շփոթություն է տեղի ունեցել, և ՀՌՀ նախագահի անձնական բնույթի արձագանքը պատահաբար հայտնվել է ՀՌՀ-ի պաշտոնական էջում։

Ստացվում է՝ մի կողմից Հանձնաժողովը հանրային հեռարձակողին հիշեցնում է էթիկայի և մասնագիտական պատասխանատվության մասին, մյուս կողմից՝ պաշտոնական էջում հայտնվում է «Հետո քաչալ Պետո…» կառույցի համար անհարիր արտահայտությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *