Կրթահամալիրից 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Written by

in

Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանում գործող կրթահամալիրներից մեկից «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 11-ամյա Ս․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, նշված կրթահամալիրում  Ս․ Մ․-ն վիճաբանել է իր համադասարանցի՝ 11-ամյա Գ․ Գ․-ի հետ, ով բռունցքով հարվածել է Ս․ Մ․-ի քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *