Ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Written by

in



Երևան քաղաքում – Նոյեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում – Նոյեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *