Նա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու

Written by

in


Սպորտ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը չի կարողանա օգնել իր թիմին Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ կայանալիք առաջիկա խաղում։ Այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

«Տրենտը հիվանդացել է։ Նա չի մասնակցի վաղվա հանդիպմանը։ Սակայն շարք է վերադարձել Ֆերլան Մենդին․ վաղը նա կլինի հայտացուցակում»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մենդին այս մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ երկար ժամանակ ապաքինվում էր ծանր վնասվածքից։

Հավելենք, որ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի՝ «Ռեալ» — «Ալավես» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին․ մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին՝ 00:00-ին։

Armsport


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *