Վճռաբեկ դատարանը Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշում է կայացրել

Written by

in

Վճռաբեկ դատարանը հրապարակել է իր որոշումը, որում նշված է. «Մեղադրյալներ Դավիթ Մհերի Համբարձումյանի և Գոռ Մհերի Համբարձումյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Դավիթ Մհերի Համբարձումյանի նկատմամբ նշանակված՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել մինչդատական վարույթի ընթացքում անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 14 (տասնչորս) օրը, ինչպես նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 (յոթ) ամիս 28 (քսանութ) օրը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով Դավիթ Մհերի Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ»:

Նշենք՝ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 8 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Համբարձումյանն այս գործով մեղավոր էր ճանաչվել, դատարանը նրան վեց տարվա ազատազրկման էր դատապարտել:

Նա 4 ամիս անցկացրել է բանտում, մինչև հունիս տնային կալանքի տակ է եղել, ինչից հետո ազատ է արձակվել:

Մասիսի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երկու ուժ՝ ընդդիմադիր «Կառուցող» դաշինքի ցուցակը գլխավորում է Դավիթ Համբարձումյանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը՝ Հովհաննես Հակոբյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *