Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց

Written by

in

Վճռաբեկ դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված ազատազրկմանը հաշվակցել է նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 ամիս 28 օրը և վերջնական թողել կրելու ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվվելու է Դավիթ Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։

Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ էր ընդունել 2026թ. հոկտեմբերի 19-ին և մոտ մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացրել։ Վճռաբեկ դատարանը, սովորաբար, ավելի երկար ժամկետում է որոշում կայացնում։ Նման արագությունը Դավիթ Համբարձումյանի փաստաբաններին և թիմակիցներին հիմք է տվել եզրակազնելու, որ նպատակը եղել է ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *