«Նոա» – ԲԿՄԱ հանդիպումը կունենա հատուկ հյուր․ մարզադաշտում ներկա կլինի Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։
Հայկ Մարտիրոսյանը վերջերս միջազգային մեծ ուշադրություն գրավեց՝ Բուդապեշտում անցկացված Total Chess մրցաշարի ընթացքում հաղթանակ տանելով աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կառլսենի նկատմամբ։
Գրոսմայստերը «Նոա» – ԲԿՄԱ հանդիպման հատուկ հյուրը կլինի և կկատարի խաղի խորհրդանշական առաջին հարվածը՝ ազդարարելով հանդիպման մեկնարկը։ «Նոա» – ԲԿՄԱ հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։
Leave a Reply