«Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան

Written by

in

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա։
Դուք այսպիսի բան երբևէ լսե՞լ էիք։
Նոյեմբերի 9-ին Մարտունու համայնքապետին ուղարկած պաշտոնական գրությամբ խնդրել էի պարզաբանել, թե արդյո՞ք 2026թ․ հունիսի 7-ի դրությամբ Սիրական Իզմիրի Սիրականյանը եղել է ՀՀ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավար։
Երկար ծանրութեթև անելուց ու պատասխանի օրենքով նախատեսված ժամկետները խախտելուց հետո համայնքապետարանը ուղարկել է մի գրություն, որտեղ համայնքապետ Հովհաննես Հովեյանի ստորագրությամբ ինձ տեղեկացնում են, որ հունիսի 7-ը կիրակի է, ուստի աշխատանքային օր չի եղել։
Ըստ Մարտունու համայնքապետի կամ նրա փոխարեն տվյալ գրությունը գրած պաշտոնյաների տրամաբանության՝ կիրակի, ոչ աշխատանքային օրերին պետական ու համայնքային պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա։
Փառահեղ տրամաբանություն է։ Հետևաբար ես առաջարկում եմ Հովհաննես Հովեյանին՝ այդ տրամաբանությամբ չվախենալ Գնել Սանոսյանի կամ Մարտունու համայնքապետարանում Գնելի ներդրած չինովնիկների առերևույթ վտանգներից և կիրակի օրերին համարձակություն ունենալ՝ ասելու ճշմարտությունը։ Եթե կիրակի օրերին պաշտոնյան պաշտոնյա չէ, ապա պաշտոնը պահելու համար Գնել Սանոսյանից վախենալու առիթ էլ չի ունենա»։

դիտվել է 9 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *