Իվանովոյի շրջանային դատարանը ծայրահեղական է ճանաչել ու Ռուսաստանում արգելել է 36-հոգանոց միավորման գործունեությունը և 7 միլիարդ ռուբլուց (շուրջ 85,1 միլիոն դոլար) ավելի գնահատվող գույքը պետության օգտին բռնագրավելու որոշում է ընդունել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանի դատարանների մամուլի ծառայությանը, գրում է «Ազատություն»-ը։
Դատարանը հաստատել է, որ միավորումը գործել է 1990-ականներից «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի, «պոլոժենեց» Դենիս Կարտաշովի և «Սլավյանսկի» հանցախմբի առաջնորդ Եվգենի Խոլոշիի (սպանվել է 2016-ին) ղեկավարությամբ: Միավորման անդամները, ըստ դատական ակտի, զբաղվել են շորթմամբ, կողոպուտով, ավազակային հարձակումներով և ազդեցության տնտեսական ոլորտների ուժային բաժանմամբ:
2013-ին նրանք վերահսկողություն են հաստատել Իվանովոյի տարածաշրջանի ուղևորափոխադրումների շուկայի նկատմամբ, այդ թվում տիրացել են ավտոկայարաններին: Հետագայում միավորումն ընդլայնել է գործունեությունը, այդ թվում՝ անտառահատումների ոլորտում, ասված է հաղորդագրությունում: Միավորման անդամները բազմիցս քրեական պատասխանատվության են ենթարկվել, այդ թվում՝ հանցավոր աստիճանակարգում բարձր դիրք զբաղեցնելու, ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու համար:
Ըստ Իվանովոյի մարզի դատախազության՝ միավորման անդամներին են պատկանում տրանսպորտային միջոցներ, շուջ չորս տասնյակ ընկերություններ և անշարժ գույքի ավելի քան 250 թանկարժեք օբյեկտներ Իվանովո, Վիչուգա քաղաքներում և մայրաքաղաք Մոսկվայում:
դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Leave a Reply