Հայհիդրոմետի տնօրենը գրում է – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ վկայակոչելով կլիմայագետ Ջուդա Քոենին (AER)։ Նոյեմբերյան ստրատոսֆերային հանկարծակի տաքացումը, ըստ Քոենի, կարող է ձևավորել Գրենլանդիայի վրա հզոր արգելափակող հակացիկլոն՝ AO և NAO ինդեքսների խիստ բացասական արժեքներով։

Այդ պայմաններում արկտիկական սառնամանիքը կարող է հասնել Արևմտյան Սիբիրից մինչև Մեծ Բրիտանիա՝ առաջինը ազդելով Հյուսիսային Եվրոպայի վրա, ապա դեկտեմբերի սկզբին հասնելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպա։ Բևեռային պտույտը դեռ անկայուն է, ինչն, ըստ Քոենի, կարող է բերել կտրուկ տատանումների։

Քոենը մերժում է 2015-ի տաք դեկտեմբերի համեմատությունը՝ առավել նմանական համարելով 2009-ի դեկտեմբերյան պատկերը, որին հաջորդել էր խստաշունչ ձմեռ Եվրասիայում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *