ՍՄԳ-ի սպասարկման բաժնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ «Հերոսների հետքերով՝ հիշողության և հավերժության ճանապարհով» խորագրով՝ նվիրված 1990-ականների ազատագրական պայքարից մինչև 44-օրյա պատերազմ։
Օրը դարձավ հիշողության, խոնարհումի և երախտագիտության յուրահատուկ հանդիպում, որտեղ անցյալի ու ներկայի հերոսական պատմությունները միահյուսվեցին մեկ գաղափարի շուրջ՝ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում։
Միջոցառման հյուրերն էին Կապանի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատարն ու անդամները, ովքեր իրենց խոսքում արժևորեցին նման հանդիպումների կարևորությունը՝ բարձր գնահատելով գրադարանի նախաձեռնությունն ու հերոսների հիշատակը վառ պահելու հանձնառությունը։
Միջոցառման հյուրերն էին նաև Կապանցի անմահ հերոսների հարազատները։ Նրանց ներկայությունը միջոցառմանը հաղորդեց առանձնահատուկ խորհուրդ։
Հայրենասիրական երգերի, բանաստեղծությունների և խոսքերի միջոցով ներկանները ևս մեկ անգամ խոնարհվեցին հերոսների հիշատակի առջև։
Հանդիպման առանձնահատուկ դրվագներից էր Ոսկեհատ Մելքումյանի ելույթը։ Նա, 2002 թվականից ծառայելով ՀՀ-ն պաշտպանության բանակում, ներկայացրեց զինվորական ծառայության կարևորագույն արժեքները։
Ներկայացվեց նաև Կապանցի ամնահ հերոս Շահեն Գրիգորյանին նվիրված «Շահենը խուստուփից» գիրքը, որի հեղինակը հերոսի քույր Անիկ Գրիգորյանն է։
Միջոցառումը մեկ անգամ ևս հաստատեց ,որ հերոսները ապրում են մեր հիշողության, մեր գրքերի էջերում, երգերում և սերունդներին փոխանցվող հայրենասիրական պատգամներում։
Leave a Reply