Ադրբեջանը TRIPP-ի շուտափույթ իրագործում է ակնկալում

Written by

in

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այդ մասին ասել է Վրաստանի պաշտոնակից Մակա Բոչորիշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք, անշուշտ, ողջունում ենք այս նախագիծը եւ ցանկանում ենք, որ այն իրագործվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Նախօրեին մենք աշխատանքների մեկնարկի ականատեսը դարձանք:
Նախ, ներպետական համատեքստում նախագիծը կապահովի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:
Երկրորդ, այն ավելի լայն տարածաշրջանային նշանակություն ունի, քանի որ Միջին միջանցքի նոր ուղղություն եւ լրացուցիչ չափում կդառնա»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ նախագծի իրագործումից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլեւ տարածաշրջանի այլ պետություններ:
«Մենք կարծում ենք, որ որքան շատ լինեն այլընտրանքային երթուղիները, այնքան ավելի դրական ազդեցություն կլինի տարածաշրջանի տրանսպորտային համակարգի վրա, քանի որ հնարավոր կլինի ավելի շատ լրացուցիչ բեռնահոսքեր ներգրավել»,- ավելացրել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *