Իսրայելի ոստիկանությունը անջատել է 100,000 աշխատակցի աշխատանքային հավելվածները՝ տվյալների արտահոսքի պատճառով

Written by

in

Իսրայելի ոստիկանությունը փակել է մի քանի համակարգեր, որոնց միջոցով ոստիկանները ստանում են հաղորդագրություններ և օպերատիվ տվյալներ, այդ թվում՝ Mesironet ծառայությունը:  Այս մասին գրում է news.israelinfo.co.il պորտալը։

Ոստիկանությունը միջադեպը անվանում է «բարդ տեխնոլոգիական միջադեպ» և բացատրում է, որ որոշել է փակել հավելվածները սեփական նախաձեռնությամբ՝ գաղտնի և զգայուն տվյալների արտահոսքի ռիսկի պատճառով։

Ներքին կապի ալիքներից մեկի անջատումը լրջորեն խոչընդոտել է ուժերի աշխատանքը դաշտում՝ զգալիորեն դժվարացնելով զեկույցների, հրահանգների և օպերատիվ տվյալների փոխանցումը իրական ժամանակում: Քանի դեռ հավելվածներն անհասանելի են, ոստիկաններին հանձնարարվել է թարմացումներ և հրահանգներ ստանալ այլ միջոցներով։

Նշվում է, որ դա կազդի 100,000 ոստիկանների վրա. նրանցից յուրաքանչյուրը պարտավոր կլինի թարմացնել իր պաշտոնական համակարգերի գաղտնաբառերը: Այս լայնածավալ միջոցառումն իրականացվում է կազմակերպության ներսում տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու համար:

Ամեն ինչ սկսվել է կիրակի օրը, և դեռևս պարզ չէ, թե ինչն է հանգեցրել հիմնական համակարգերի անջատմանը։ Ոստիկանությունը մտավախություն ունի է, որ դրա հետևում կիբերհարձակում է, բայց նաև հետաքննում է արտաքին անսարքության հնարավորությունը։ 

դիտվել է 7 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *