Սույն թվականի նոյեմբերի 24-ին ընդունել եմ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ/AFD) պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են ԶՖԳ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյը, ԶՖԳ-ի Փարիզի գլխամասային գրասենյակի գյուղատնտեսության, գյուղական զարգացման և կենսաբազմազանության ծրագրերի ղեկավար Թանգի Վենսանը, ԶՖԳ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Զավեն Մելիքջանյանը, ինչպես նաև «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) տնօրեն Նաիրի Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացմանն ու ոռոգման համակարգերի բարելավմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սպանդարյանի ջրանցքի հետ կապված խնդիրներին, պոմպակայանների տեղադրմանը, ինչպես նաև ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված ծրագրերին։
Սիսիան համայնքի ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ոռոգելի տարածքների ընդլայնման և ջրամատակարարման որակի բարձրացման անհրաժեշտությունը
Այս համատեքստում ընդգծել եմ նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցության խորացման կարևորությունը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կյանքի կոչել համայնքի ջրային ոլորտի զարգացմանն ու ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված մի շարք կենսական նշանակության ծրագրեր:
Leave a Reply