«Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ կա վիրավոր

Written by

in

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտ բախվել են  «Mitsubishi» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Բախման հետևանքով էլ «Mitsubishi»-ն կողաշրջվել է, կոտրվել է նաև «Mitsubishi»-ի առջևի անվահեծաններից մեկը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Պարեկները սահմանազատել են տարածքը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ն ճանապարհի թույլատրելի հատվածում եղել է կայանված, երբ «Mitsubishi»-ն դեպի Երևան ընթանալիս բախվել է «Toyota»-ին, մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել։

Վիրավորին էլ հիվանդանոց են տեղափոխել Բյուրեղավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

դիտվել է 8 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *