Ալիեւ. «Զանգեզուրի միջանցքը կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ կապերի ընդլայնմանը»

Written by

in

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիեւն այս մասին ասել է Իգդիրի համալսարանի կողմից կազմակերպված «Միջազգային կովկասյան կոնգրեսի» մասնակիցներին ուղղված ուղերձում:
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն այս տարածաշրջանը վերածել է մի տարածքի, որը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի միջազգային տրանսպորտային միջանցքների եւ տնտեսական համագործակցության տեսանկյունից:
Ներկայում Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող Զանգեզուրի միջանցքը ոչ միայն կապահովի անխոչընդոտ հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, այլեւ կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի հնարավորությունների մեծացմանը, միջազգային առեւտրալոգիստիկ կապերի զարգացմանը, իսկ ավելի լայն իմաստով՝ պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *