Անձնագրում ծննդյան վայրի նշման ձևն ընտրելիս հաշվի է առնվել քաղաքական զգայունությունը․ ՆԳ նախարար

Written by

in

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում անդրադարձել է կենսաչափական անձնագրերի «Ծննդյան վայրը» դաշտի լրացման կարգին և պարզաբանել, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել երկրի անվանումը նշելու որոշումը կայացնելիս։

Նախարարի խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտը թույլ է տալիս այդ դաշտում նշել երկիրը, քաղաքը կամ այլ բնակավայր։ Տարբերակն ընտրելիս պետությունը պետք է հաշվի առնի նաև հարցի քաղաքական զգայունությունը և այն, թե արդյոք տվյալ երկրի կամ տարածքի անվանումը ճանաչելի և ընդունելի է այլ պետությունների համար, այդ թվում՝ վիզային քաղաքականության շրջանակում։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ անձնագիրը սահմանը հատելիս օգտագործվող փաստաթուղթ է։ Դրանում նշված տվյալները պետք է հասկանալի լինեն փաստաթուղթը ստուգող պետության համար, քանի որ դրանց ճշտման անհրաժեշտությունը կարող է լրացուցիչ հարցեր առաջացնել սահմանային ստուգման ժամանակ։ Նախարարի խոսքով՝ երկիրը նշելու դաշտի տարբերակն ընտրվել է ԻԿԱՕ-ի փորձագետների հետ խորհրդակցություններից և այլ երկրների փորձն ուսումնասիրելուց հետո։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *