Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարի – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Նավթի գները երեքշաբթի առավոտյան նվազում են նախորդ առևտրաշրջանի կտրուկ անկումից հետո։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունվարյան ֆյուչերսները վաճառվում են 88,68 դոլարով՝ 0,69 դոլարով (0,77%) ավելի ցածր նախորդ փակման գնից։

Երկուշաբթի Brent-ը էժանացել էր 3,2 դոլարով (3,46%)՝ հասնելով 89,37 դոլարի։ NYMEX-ի էլեկտրոնային առևտրում WTI-ի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,63 դոլարով (0,79%)՝ հասնելով 79,54 դոլարի։

Նախորդ առևտրաշրջանի արդյունքներով WTI-ի արժեքը նվազել էր 3,24 դոլարով (3,88%)՝ հասնելով 80,17 դոլարի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *