Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին և «Հայելի ակումբ»-ը

Written by

in

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի՝ Yerevan Today լրատվականի, խմբագիր Սևակ Հակոբյանի և «Հայելի ակումբ»-ի՝ պահանջելով հերքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Սևակ Հակոբյանին և Yerevan Today լրատվականին՝ հերքել նոյեմբերի 19-ին և 20-ին հրապարակումներում տեղ գտած գնահատականները՝ «բարձր մակարդակի թալանի» և «բարձր մակարդակի կոռուպցիայի» մասին։ Ըստ հայցի՝ հերքումը պետք է տարածվի «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնօրինվող այն յութուբյան ալիքի, լրատվական կայքի ու ֆեյսբուքյան էջի միջոցով, որոնցով կատարվել էր վիճարկվող Հրապարակումը, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով` առանց ժամկետի սահմանափակման։ Հերքման տեքստը պետք է հրապարակել տեսաձայնագրման միջոցով։ 

Հերքումն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Նույն հայտարարության համար Փաշինյանը հերքում է պահանջում նաև «Հայելի ակումբից»։ Հերքումից զատ Փաշինյանը նաև փոխհատուցում է պահանջում 5 մլն դրամի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն այն վարույթ ընդունելու մասին։

դիտվել է 13 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *