Երեք լցանավեր բախվել են ծովային ականների և բռնկվել․ ԻՀՊԿ

Written by

in

Երեք լցանավեր բախվել են ծովային ականների և բռնկվել․ ԻՀՊԿԵրեք լցանավեր, որոնք խախտել են Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի համար սահմանված անցման կանոնները, բախվել են ծովային ականների և բռնկվել․ հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ լցանավերից մեկը եղել է նեղուցի հարավային ափի մոտ, իսկ մյուս երկուսը՝ արևելյան հատվածում։ Իրանական կողմը նշել է, որ երեք նավերն էլ ուղեկցվել են ամերիկյան ռազմական ինքնաթիռների կողմից։

ԻՀՊԿ-ն նշել է, որ ամերիկյան օդային ուղեկցող խմբին չի հաջողվել կանխել պայթյուններն ու հրդեհները։ Իրանական կողմը խոստացել է առաջիկա ժամերին հրապարակել միջադեպերի տեսագրությունները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *