Գեղարքունիքի մարզում գործող «ՀացԱռատ» հյուրատունը աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին ու զբոսաշրջիկներին առաջարկում է հայկական ավանդական հյուրընկալության յուրահատուկ փորձառություն՝ միահյուսված տեղի պատմության, ազգային խոհանոցի և մշակութային ժառանգության հետ:
«ՀացԱռատ» հյուրատան հիմքում 1935 թվականին կառուցված տունն է, որի քարերին հյուրատան հիմնադիր Գարիկ Պողոսյանը նոր շունչ է տվել. տան սրբատաշ քարերն ունեն շուրջ 90 տարվա պատմություն՝ դեռ այդ ժամանակ ենթարկվելով ձեռքով մշակման:
«ՀացԱռատ» հյուրատունը յուրահատուկ է նաև իր թանգարանով. այստեղ ներկայացված են հազարամյակների պատմություն ունեցող սափորներ, հին գորգեր, կենցաղավարության պարագաներ, որոնք Գարիկը ձեռք է բերում ու ցուցադրում զբոսաշրջիկներին և հյուրատան հյուրերին։ Այստեղ բոլոր այցելուների համար իրականացվում են նաև տարատեսակ վարպետաց դասեր, ինչպես նաև պատրաստվում են հայկական ավանդական ուտեստներ՝ հնարավորություն տալով հյուրերին ծանոթանալու հայկական խոհանոցի առանձնահատկություններին։
Հյուրատնային բիզնեսի զարգացման ճանապարհին Գարիկի համար կարևոր դեր են ունեցել Ակբա բանկի և Ակբա Ֆեդերացիայի կազմակերպած դասընթացները, որոնց շնորհիվ Գարիկը ձեռք է բերել ոչ միայն բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլ նաև գործարար կապեր՝ Հայաստանի ամբողջ տարածքում։ Ակբա Ֆեդերացիայի համաֆինանսավորմամբ հյուրատանը տեղադրվել է նաև 10 կՎտ հզորությամբ արևային կայան, որը նվազեցրել է հյուրատան էլեկտրաէներգիայի ծախսերն ու օգնել ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։ «Հին իրերի նկատմամբ հետաքրքրությունս առաջացել է մանկությունից. պապիկս եղել է փայտագործ, ու նրանից շատ գործիքներ ենք պահպանել և գործնականում կիրառում ենք վարպետաց դասերին: Մեր հյուրերն այստեղ հնարավորություն ունեն համտեսելու հայկական ավանդական ուտեստները, մասնակցել վարպետաց դասերի։ Ես մասնակցել եմ Ակբա բանկի և Ակբա Ֆեդերացիայի կազմակերպած բիզնես դասընթացներին. ամեն դասընթաց թողել է իր կարևոր հետքը, հնարավորություն տվել նոր ծանոթություններ ձեռք բերել։ Հիմա տարբեր մարզերում ունենք գործընկերներ, որոնց հետ ծանոթացել ենք Ակբա բանկի բիզնես դասընթացների շրջանակում և մինչև այսօր համագործակցում ենք: Ակբա Ֆեդերացիայի համաֆինանսավորմամբ ձեռք ենք բերել նաև արևային պանելներ, որոնք շատ դրական ազդեցություն ունեն մեր գործի համար»,- նշել է «ՀացԱռատ» հյուրատան հիմնադիր տնօրեն Գարիկ Պողոսյանը։
Գարիկի հաջորդ նպատակը շարժական հյուրատան ստեղծումն է. նախատեսվում է նաև ընդլայնել գործող հյուրատունը՝ ավելացնելով ևս երեք սենյակ:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին։ Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է նորարարական գյուղատնտեսության և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Leave a Reply