Կինը ծեծել է ամուսնուն, ապա քարշ տալով տարել խոտածածկ տարածք, վրան 96% խտությամբ սպիրտ լցրել ու այրել նրան

Written by

in

Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա քարշ տալով տարել խոտածածկ տարածք, վրան 96% խտությամբ սպիրտ լցրել ու այրել նրան։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսին։ Նախաքննությամբ պարզվել է, որ ամեն ինչ սկսվել է ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վեճից։

Տղամարդը մահացել է ստացված ծանր վնասվածքներից։ Կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ սպանություն և ֆիզիկական ներգործություն։ Նա կալանավորված է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *