Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»

Written by

in

Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի կալանավայրում մահանալուց հետո դատարանը դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, փոխել է նույն քրեական գործով անցնող 3 մեղադրյալների՝ Անի Քոչարյանի, Մայիս Ասուլյանի եւ Ապավեն Վարդանյանի խափանման միջոցները։

Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը, իսկ Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ կալանքը։

Դատախազությունը միջնորդել է երկարաձգել նշված խափանման միջոցների ժամկետները, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը եւ մեղմացրել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները»։

Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, իսկ կալանքի տակ գտնվող Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Սա եւս վկայում է, որ այս քրեական վարույթն ի սկզբանե անհիմն է եղել․ դրանով ուղղակի փորձել են կասեցնել Արսեն Գեւորգյանի ընտրությունը եւ հանգեցրել են մարդու մահվան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *