Ավտովթար՝ Սյունիքում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Written by

in

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի թիվ 14 շենքի դիմաց բախվել են 33-ամյա Աղվան Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Վաչե Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աղվան Փ․-ի ուղևորներ 1,5-ամյա Կ․ Փ․-ն և 24-ամյա Սուսաննա Պ․-ն տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

The post Ավտովթար՝ Սյունիքում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է appeared first on Սյունիք ՀԸ.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *