Արդարությունը դատարանում հաղթեց, իսկ վարկաբեկման հերթական փորձը ձախողվեց ⚖️Համայնքի ղեկավարի տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին պաշտոններից ազատելու հիմքով թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել էր դատարան՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը։
⚖️ՀՀ վարչական դատարանը, քննելով գործը, մերժել է հանձնաժողովի հայցը։
⚖️Դատարանն արձանագրել է, որ Քաջայր Նիկողոսյանին վերագրվող գործողությունները կատարվել են նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ և չեն կարող որակվել որպես նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում։
⚖️Վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
⚖️Սա հերթական առիթն է հիշեցնելու, որ մարդու բարի համբավն ու հեղինակությունը վարկաբեկելու յուրաքանչյուր փորձ ենթադրում է նաև բարոյական պատասխանատվություն։
⚖️Բարոյական արժեքների մասին խոսելիս կարևոր է հիշել նաև բարոյական պատասխանատվության մասին։
⚖️ Դատական որոշումը՝ ստորև։ Մեկնաբանություններն ու եզրահանգումները թողնում ենք ձեզ։
https://e-administrativecourt.am/public-case/114945/documents/893009/view
Leave a Reply